Արև՛, շեղա՛ մեր լեռներում, Քամի՛, վազի՛ր մեր հանդերում, Ինձմե պոկված կարոտներում Կա մի անուշ երազ, կա մի աշխարհ հեռվում, Քնի՛ր, բալե՛ս, հիշի՛ր օրոր օրոր:
Հույսից կերտված մեր սրտերից, Լույսից պոկված արցունքներից Վանա ծովը մի օր կբարձրանա Ու կփակի կրծքով օտարի շունչն անգութ, Հիշի՛ր, բալե՛ս, քնի՛ր օրոր օրոր:
(ԿՐԿՆԵՐԳ) Բոց կսփռի առավոտը սարերին, Ու կցնծա, կցնծա մի օր մեր հայրենին, Լույս կբացվի, կբացվի, կտեսնենք քեզ նորից Իմ հայրենիք, հայրերի երկիր հայերի:
Փոքրիկ, լուսե երազներով, Երգերիս անուշ շշուկներով, Կմեծանաս մի օր ու կտեսնես Քո հայրենիքն անհուն և քո ջրերն ասուն, Հիշի՛ր, բալե՛ս, քնի՛ր օրոր օրոր:
(ԿՐԿՆԵՐԳ) Բոց կսփռի առավոտը սարերին, Ու կցնծա, կցնծա մի օր մեր հայրենին, Լույս կբացվի, կբացվի, կտեսնենք քեզ նորից Իմ հայրենիք, հայրերի երկիր հայերի (2x)
Քնի՛ր, բալե՛ս, օրոր, հիշի՛ր, բալե՛ս, օրոր...
ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ