ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ |
Էրիկ - Անհասանելի (Երգի Բառերը)
Խոսքերի հեղինակ՝ Սերգեյ Գրիգորյան
Երաժշտության հեղինակ՝ Էրիկ
Նա մի կրակ ու հուր է, նրա շունչը ամենուր է,
Եվ զգացմունքը իմ ամուր է, ու ուզածս մի համբույր է՝ դեռ:
Ա՜խ, ի՞նչ անեմ՝ նա լուռ է, չի հասկանում, որ զուր է,
Եվ ինձ անընդհատ գերում է, դառնում անհաս, կորում անհետ:
Դու անհասանելի, անհասկանալի,
Անհասանելի ու անհասկանալի:
Դու անհասանելի...
Ես քեզ արդեն պաշտում եմ, գիտեմ ու հավատում եմ,
Որ իմ սերը դու զգալու ես և իմը կլինես շուտով:
Բայց ի՞նչ անեմ, որ լուռ ես, չես հասկանում՝ իզուր է,
Եվ ինձ անընդհատ գերում ես, դառնում անհաս, կորում անհետ:
Դու անհասանելի, անհասկանալի,
Անհասանելի ու անհասկանալի: (2x)
Դու անհասանելի...
Անհասանելի, անհասկանալի,
Անհասանելի, անհասկանալի...