Օրինակ` Շուշան Պետրոսյան
ՈՒՐԲԱԹ, 26.04.2024, 20:28 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Արսեն Սաֆարյան - Դու ապրում ես

Արսեն Սաֆարյան - Դու ապրում ես (Երգի Բառերը)


Ինձ թվում է, թե հիմա
Ես տանում եմ մեր անցած
Տարիները ձոր` իմ հուշերում:
Ու ցավում է դեռ հոգիս,
Որ ժպիտը քո լուսե
Թողեցիր անհայտ ցուրտ գիշերում:
Ու կիսատ մի երգ անվերջ,
Որ չունի էլ սկիզբ ու վերջ,
Տրոփում է իմ սրտում
Ծանոթ ձայնով անմար:

Ու շտապող կյանքի ճամփին
Քո անունն եմ ես տալիս
Մեղավոր-անմեղ խղճիս համար:
Ու շտապող կյանքի ճամփին
Քո անունն եմ ես տալիս
Մեղավոր-անմեղ խղճիս համար:

(ԿՐԿՆԵՐԳ)

Դու ապրում ես, ես գիտեմ, աչքերում վարդերի,
Անձրևոտ մայթերին ու սրտում հազարների:
Եվ աստղերն ապրող քո աչքերն են բարի,
Դու քնած ես խաղաղ ծովում արտերի:
Դու ապրում ես, գիտեմ, հոգում վարդերի:

Եվ դառնում է կյանքը խաղ,
Դիմակներ ու հայելի,
Երբ մարում են վառ լույսերը բեմի:
Լուռ անցնում է ամեն ինչ,
Եվ մնում միայն ոչինչ,
Ու կարոտը չերգված քո երգերի:
Անավարտ թաքուն երազ
Եվ անմեղ ու պարզ հույզեր,
Քո տեսիլքն այդպես մնաց մաքուր մի սեր:

Ու ժպտում ես դու հիմա
Աչքերում անցորդների
Ու երգում հեռվում սիրո երգեր:

Ու ժպտում ես ամեն օր
Աչքերում ծաղիկների
Ու երգում անվերջ սիրո երգեր:

(ԿՐԿՆԵՐԳ)

Դու ապրում ես, ես գիտեմ, աչքերում վարդերի,
Անձրևոտ մայթերին ու սրտում հազարների:
Եվ աստղերն ապրող քո աչքերն են բարի,
Դու քնած ես խաղաղ ծովում արտերի:
Դու ապրում ես, գիտեմ, հոգում վարդերի:

Դու ապրում ես, գիտեմ, հոգում վարդերի...


Երգի բառերը կայքին է տրամադրել Լիպարիտ Ղազարյանը (Hay2011)



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 2
avatar
0
1 Hay2011 • 23:28, 16.03.2012
Ադմին ջան, Facebook-ում ու myspace.com-ում Վարդուհու` շատ գեղեցիկ ու ստացված նկարներից կան, որ բառերը ուղարկեմ, լավ կլինի, որ բառերի կողքին այդ նկարներից էլ ավելացնես. նոր շունչ կհաղորդեն էջին:
avatar
0
2 Ադմինիստրատոր • 23:31, 16.03.2012
Լավ Hay2011 ջան
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում