Օրինակ` Շուշան Պետրոսյան
ՈՒՐԲԱԹ, 26.04.2024, 20:39 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Էրիկ - Իմ փոքրիկ

Էրիկ - Իմ փոքրիկ (Երգի Բառերը)


Երաժ. հեղինակ՝ Էրիկ Կարապետյան
Խոսքերի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան

 

Դու մեծ սիրո պարգևն ես, թռիչքի թևերն ես՝ իմ հոգու,
Դու երկնքի ժպիտն ես, արևոտ իմ սիրտն ես, ի՛մ փոքրիկ:
Երբ քեզ ամուր գրկում եմ, ողջ աշխարհը զգում եմ իմ կողքին,
Դու իմ լույսի աղբյուրն ես, մանկության համբույրն ես, ի՛մ անգին:

(ԿՐԿՆԵՐԳ)
Քո անունը իմ սրտի մեջ աղոթք է՝ նոր, լուսավոր,
Քո ծնվելը իմ կյանքի էջն է՝ ամենակարևոր:
Թող աստղերը միշտ երկնքում շողան պայծառ՝ քեզ համար,
Թող ժպիտը քո շուրթերին արև դառնա՝ անդադար:

Քո աչքերում ապրում է հավերժի գարունը՝ իմ կյանքի,
Քեզ, ի՛մ փոքրիկ տեսնում եմ, շունչը իմ հասնում է երկնքին:
Դու իմ արև ու գանձն ես, ամենաթանկ անձն ես, ի՛մ հեքիաթ,
Իմ կյանքն են քո ծիծաղը, քո խոսքերն ու խաղը անընդհատ:

(ԿՐԿՆԵՐԳ)
Քո անունը իմ սրտի մեջ աղոթք է՝ նոր, լուսավոր,
Քո ծնվելը իմ կյանքի էջն է՝ ամենակարևոր:
Թող աստղերը միշտ երկնքում շողան պայծառ՝ քեզ համար,
Թող ժպիտը քո շուրթերին արև դառնա՝ անդադար:

 

(ԿՐԿՆԵՐԳ)
Քո անունը իմ սրտի մեջ աղոթք է՝ նոր, լուսավոր,
Քո ծնվելը իմ կյանքի էջն է՝ ամենակարևոր:
Թող աստղերը միշտ երկնքում շողան պայծառ՝ քեզ համար,
Թող ժպիտը քո շուրթերին արև դառնա՝ անդադար:



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 0
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում