Օրինակ` Շուշան Պետրոսյան
ՈՒՐԲԱԹ, 10.05.2024, 21:33 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 7
ՀՅՈՒՐԵՐ 7
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Leyla Saribekyan - Hayreni Hogh

Լեյլա Սարիբեկյան - Հայրենի հող (Երգի Բառերը)


Խոսքերի հեղինակ` Արշալույս Սարոյան
Երաժշտության հեղինակ` Լեյլա Սարիբեկյան


Երազիս մեջ կարոտավառ
Համբուրեցի հողն հայրենի,
Վարդերի հետ արտասվեցի՝
Արցունք դառավ ցողն հայրենի:

Մասիսն հեռվից նայում էր ինձ,
Արագածն էր ոտքերիս տակ:
Ծաղիկների թերթերի հետ
Սիրտս լվաց շողն հայրենի.

(ԿՐԿՆԵՐԳ)

Օտար մեղրից հազար անգամ
Քաղցր է ծիլը հայոց հողի:
Հայրենիքիս կաթիլ ջուրը
Մի օվկիանի հետ չեմ փոխի.
Սրբություն են քուլաները
Երդիկներից ելնող ծխի:
Թող հար-հավերժ կանաչ մնա
Նվիրական հողն հայրենի:

Երբ շուրթերս գետնին կպան,
Թվաց` արևն եմ համբուրում,
Թվաց, թե իմ Հայաստանի
Բոլոր սարերն եմ համբուրում,

Մեր դյութազուն նախնիների
Շիրմաքարերն եմ համբուրում:
Նվիրական նոր հույզերով
Սիրտս լցրեց հողն հայրենի:

(ԿՐԿՆԵՐԳ)

Օտար մեղրից հազար անգամ
Քաղցր է ծիլը հայոց հողի:
Հայրենիքիս կաթիլ ջուրը
Մի օվկիանի հետ չեմ փոխի.
Սրբություն են քուլաները
Երդիկներից ելնող ծխի:
Թող հար-հավերժ կանաչ մնա
Նվիրական հողն հայրենի:

(ԿՐԿՆԵՐԳ)

Օտար մեղրից հազար անգամ
Քաղցր է ծիլը հայոց հողի:
Հայրենիքիս կաթիլ ջուրը
Մի օվկիանի հետ չեմ փոխի.
Սրբություն են քուլաները
Երդիկներից ելնող ծխի:
Թող հար-հավերժ կանաչ մնա
Նվիրական հողն հայրենի:


Երգի բառերը կայքին է տրամադրել Լիպարիտ Ղազարյանը (Hay2011)



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 0
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում