ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ |
Սուրեն Առուստամյան - Հայրենիք (Երգի Բառերը)
Երգի հեղինակ՝ Սամվել Ծովակ
Արևն ելավ քնից՝ մուշ-մուշ, ու ցողն արտասվեց,
Կանաչ դաշտի ծաղկունքն անուշ, անուշ բույր փռեց:
Ու մեր գյուղի հավքերն ելան, թռան դեպի վեր
Ու իրենց հետ երգս տարան երկիրն իմ ավեր:
Հայրենիք, հայրենիք:
Ա՜խ, ու՞ր մնաց մեր պաղ ջուրը, մեր ծաղկած այգին,
Ու մեր պապոնց ….. հողը ու իմ սիրելին,
Ու մեր սարի չքնաղ լանջի տունը իմ՝ հայրենի:
Ախ, ու՞ր մնաց անմեղ, զուլալ սերն իմ առաջին:
Հայրենիք, հայրենիք, հայրենիք, հայրենիք:
Ա՜խ, ե՞րբ պիտի ես դառնամ երկիրն իմ՝ հայրենի
Ու իմ տան մեջ երգեմ սրտիս երգը ցանկալի:
Հայրենիք, հայրենիք…