Թե երկնքում քո հանկարծ խավարի արեգակը, Ու անձրևները հոգիդ ողողեն, Դու՝ հուսահատ ու հոգնած, կլքես այս քաղաքը, Ճամփաներին հեռավոր կտրվես, Բայց քոնն են
Հաղթանակի քամիները, որ սլանում են, Եվ թե կարող ես դու նրան սանձել, Դու հաղթելու ես ու ճախրելու ես Դեպի երկնակամարը աներեր:
Թե հույզերիդ օվկիանում մոլորվես, չգտնես քեզ Ու ետ դարձի ճանապարհը կորցնես: Թե մտքերիդ քաոսում ո՞րն է ճիշտ, ո՞րն է կեղծը, Չհասկանաս, պատասխան չգտնես, Քոնն են
Հաղթանակի քամիները, որ սլանում են, Եվ թե կարող ես դու նրան սանձել, Դու հաղթելու ես ու ճախրելու ես Դեպի երկնակամարը աներեր, աներեր:
Հաղթանակի քամիները, որ սլանում են, Եվ թե կարող ես դու նրան սանձել, Դու հաղթելու ես ու ճախրելու ես Դեպի երկնակամարը աներեր: Դեպի երկնակամարը աներեր: