ԳԼԽԱՎՈՐ » ԲԼՈԳ |
Ահա և նորից դու ես երազներիս այգաբացում. Աչքերս, որոնք հինգ տարի առաջ արտասվել են քեզ համար, արևի շողերում կարդում են անունդ`ՎԱՐԴՈՒՀԻ, իսկ արևի փոխարեն տեսնում են պատկերդ` լուսավոր, մեղմ ժպիտով, թախծոտ աչքերով.... բայց միշտ կենդանի:
Նույնն ես` իմ ճանաչած Վարդուհին, տարբերությամբ, որ արդեն հրեշտակի թևեր ունես...
Իմ ականջներում դեռ հնչում են քո թախծոտ երգերը, և թվում է` տեսնում եմ քո` հայրենիքի, կարոտի ու սիրո զգացմունքից այրվող դեմքը...
Արթնանում եմ, փորձում եմ գտնել հարցի պատասխանը` ինչո՞ւ...
Անցել են տարիներ, բուռն սերս քո նկատմամբ չի մարել. արև ես եղել, արև կմնաս, անուրջներումս դու կաս ու անվերջ կմնաս...
ՏԱՐԵԴԱՐՁԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍԻՐԵԼԻ ՎԱՐԴՈՒՀԻ