Վարդերի փնջից մի վարդ էլ պակասեց, որին մենք հիշում ենք կարոտով: Կարոտ, որ երբեք չի մարի: Քո երգերի մեջ քո հոգին էր, ջերմությունն ու սերը, որ հզոր արմատների նման մխրճվեց մեր մեջ: Թեև դու կենդանի չես, բայց ձայնդ ուղեկիցն է իմ ողջ կյանքի... Ուղիղ վեց տարի առաջ այս օրը դու երգում էիր բեմից, որն էլ դարձավ վերջինը. Վերջինը, բայց ինձ համար միշտ շարունակականը, որովհետև Դու Դեռ Ապրում Ես...