Օրինակ` Շուշան Պետրոսյան
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024, 06:52 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Վարդուհի Վարդանյան - Խառնաշփոթ

Վարդուհի Վարդանյան - Խառնաշփոթ (Երգի Բառերը)


Երաժշտության հեղինակ` Արթուր Գրիգորյան
Խոսքերի հեղինակ` Սրբուհի Ստամբոլցյան


Օրը թեքվել, ցերեկը դեռ չի եկել,

Եվ գիշերում արևն
Իր շողերով ոսկին է նա իր շաղել
Եվ աստղերին քշել:
Եվ աստղերի վառ մի շարան
Ցած է իջել
Եվ երկիրը փայլով լցրել:
Եվ նրանց փայլից շլացնող
Ու՞ր են փախել
Ախր ու՞ր են մարդիկ կորել...

(ԿՐԿՆԵՐԳ)

Ո՞վ է տեսել երկրում աստղեր և գիշերում արև,
Ո՞վ է տեսել թռչող ձկներ, թռչունները լողան անթև:
Ու՞ր են մարդիկ, չկան այստեղ.
Ո՞վ է նրանց տեսել:
Մի անապատ, որտեղ անհայտ
Ճամփաներն են կանաչ հագել:

Փակ աչքերով տեսնում եմ ես ամեն ինչ`
Ի՞նչ է ինձ հետ եղել:
Եվ չգիտեմ, գուցե երազ եմ ընկել,
Եվ սա երազ է դեռ:
Այս խառնաշփոթ աշխարհում
Ի՞նչ եմ անում
Եվ ինչու՞ եմ այստեղ ընկել:
Ու վազում եմ ես ու վազում,
Ու՞ր եմ վազում,
Ես դռներ եմ երգի փնտրում:

(ԿՐԿՆԵՐԳ)

Ո՞վ է տեսել երկրում աստղեր և գիշերում արև,
Ո՞վ է տեսել թռչող ձկներ, թռչունները լողան անթև:
Ու՞ր են մարդիկ, չկան այստեղ.
Ո՞վ է նրանց տեսել:
Մի անապատ, որտեղ անհայտ
Ճամփաներն են կանաչ հագել:

Չեք հավատա, բայց կարոտել եմ ես ձեզ,
Դար է կարծես անցել:
Բարի առավոտ, ե՞րբ ես նորից դու գալու.
Ինձ արթնանալ է պետք:
Մի՞թե մենք քնած ենք հավերժ
Ու առհավետ
Ննջելու ենք այսպես անվերջ:
Խառնաշփոթ աշխարհում
Մեզ ենք փնտրում:
Մենք մեր տեղն ենք այստեղ փնտրում...

(ԿՐԿՆԵՐԳ)

Ո՞վ է տեսել երկրում աստղեր և գիշերում արև,
Ո՞վ է տեսել թռչող ձկներ, թռչունները լողան անթև...


Երգի բառերը կայքին է տրամադրել Լիպարիտ Ղազարյանը (Hay2011)

 



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 0
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում