Պստիկներ շուտ հավաքվե՛ք Ու կլոր շրջան կազմե՛ք, Երգե՛ք երգն այս ու պարե՛ք, Նոր տարին դիմավորե՜ք:
(ԿՐԿՆԵՐԳ) Նոր տարի՜, Նոր տարի՜, Գալդ թող լինի բարի: Նոր տարի՜, Նոր տարի՜, Գալդ թող լինի բարի;
Պայծառ ժպիտով արի՛ Դու բարի մեր Նոր տարի՛: Բոլորիս երազանքները Այս տարի դու կատարի՛ր:
Բե՛ր անուշ կարկանդակներ Եվ ուրախ ու նոր խաղեր: Բե՛ր նվեր հույսեր ու սեր, Մեր բարի, մեր լա՛վ ընկեր: (ԿՐԿՆԵՐԳ) Նոր տարի՛, Նոր տարի՛, Գալդ թող լինի բարի: Նոր տարի՛, Նոր տարի՛, Գալդ թող լինի բարի;
Իսկ հետո` կեսգիշերին, Հյուր կգա Ձմեռ պապին Ու կասի նա բոլորին «Շնորհավոր Ձեր Նոր տարին»:
Իսկ հետո` կեսգիշերին, Հյուր կգա Ձմեռ պապին Ու կասի նա բոլորին «Շնորհավոր Ձեր Նոր տարին»:
(ԿՐԿՆԵՐԳ) Նոր տարի՛, Նոր տարի՛, Գալդ թող լինի բարի: Նոր տարի՛, Նոր տարի՛, Գալդ թող լինի բարի:
Երգի բառերը կայքին է տրամադրել Լիպարիտ Ղազարյանը (Hay2011)