Օրինակ` Շուշան Պետրոսյան
ՈՒՐԲԱԹ, 26.04.2024, 23:16 Գրանցվել Կայքի քարտեզը RSS ժապավեն
Գովազդ
Много Позитива
Տեգեր
Մենք Facebook-ում
Ուշադրություն
Naruto
Ходячие мертвецы
Готэм
Сотня
Побег
Վիճակագրություն
Օգտագործողներ: Հյուրեր:
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ 0
Օնլայն օգտագործողներ
Ոչ ոք չկա.

Գովազդ մեր կայքում

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ

Ruben Hakhverdyan - Khosqer

Ռուբեն Հախվերդյան - Խոսքեր (Երգի Բառերը)

Ծեր գնչուհին բախտս կարդաց
Իմ հայացքի մեջ մոխրացած:
Նա կիսաձայն ինձ շշնջաց,
Որ ես ճամփորդ եմ ուշացած,
Որ իմ գնացքն արդեն մեկնել է,
Ես ուշացել եմ նրանից:
Նա, ով իմ սիրտը գողացել է,
Արդեն հեռու է ինձանից,
Որ ընկերներս հեռացել են,
Սիրելիներս էլ չկան,
Նույնիսկ մոտիկ բարեկամներս,
Հոգեհացիս հազիվ թե գան,

Եվ ես հանում եմ իմ երգերը
Մանկության մութ ձեղնահարկից,
Որտեղ իրերն ու նրանց դերը
Թաքնված են մեծերից:
Իսկ մանկությունը մի թռչուն է`
Թելով կապված մեր սրտերից:
Թելը պոկվում է, նա թռչում
Ու հեռանում է մեզանից…
Իսկ մանկությունը մի թռչուն է`
Թելով կապված մեր սրտերից:
Թելը պոկվում է, նա թռչում,
Հեռանում է մեզանից…

Իսկ մենք խաղում ենք մեր դերերը,
Իսկ ես հոգնել եմ էդ խաղից:
Մենք թաքցնում ենք մեր մտքերը,
Մենք թաքնվում ենք իրարից:
«Ես քեզ սիրում եմ». էս խոսքերը
Դուրս են խաղի կանոններից:
Ես ձեզ թողնում եմ իմ այս դերն
Ու հեռանում եմ էս խաղից:
«Ես քեզ սիրում եմ». էս խոսքերը
Դուրս են խաղի կանոններից:
Ես շպրտում եմ ձեզ իմ դերն
Ու հեռանում եմ ձեզանից:
Ես թռցնում եմ իմ երգերն
Իմ մանկության կտուրներից:
Կողքիս բոլոր իմ ընկերներն են,
Բոլոր տղերքը` մեր թաղից:

Երգերիս բուն-աղավնատունը
Ես դատարկում եմ երգերից.
Ազատությունն է նրանց տունը`
Թելով կապված մեր սրտերից (2X)

Քո իսկական «սիրահարները»
Քեզ լքեցին, ի՛մ Էրևան,
Անտերուդուրս մուրացկանները
Դարձան քեզ տեր ու տիրական:

«Ես քեզ սիրում եմ». Էս խոսքերը
Ասում եմ քեզ, ի՛մ էրևան,
Արժեր հասնել աշխարհի ծերը,
Որ էս բառերը հասկանամ: (2X)

Ծեր գնչուհին բախտս կարդաց
Իմ հայացքի մեջ մոխրացած:
Նա կիսաձայն ինձ շշնջաց,
Որ ես ճամփորդ եմ ուշացած,
Որ իմ գնացքն արդեն մեկնել է,
Ես ուշացել եմ նրանից:
Նա, ով իմ սիրտը գողացել է,
Արդեն հեռու է ինձանից,
Որ ընկերներս հեռացել են,
Սիրելիներս էլ չկան,
Նույնիսկ մոտիկ բարեկամներս
Հոգեհացիս հազիվ թե գան…

Երգի բառերը կայքին է տրամադրել Լիպարիտ Ղազարյանը (Hay2011)



ԿԻՍՎԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ



ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Բոլոր մեկնաբանությունները՝ 0
omForm">
avatar

Գովազդ մեր կայքում